Էդուարդ Շարմազանովը բողոքի ակցիա է իրականացրել Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին

14982184

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է  նաև Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Համաժողովի ընթացքում, երբ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ որպես Թուրքիայի խորհրդարանի նախագահ,  խոսքը տրամադրել է Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահին, Էդուարդ Շարմազանովը  ի բողոք Հյուսիսային Կիպրոսի տարածքները Թուրքիայի կողմից օկուպացիայի դեմ՝ լքել է դահլիճը:

Այդ մասին հայտնի դարձավ ՀՀ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրությունից։

Ինչպես հայտնի է, համաշխարհային հանրությունը չի ճանաչում Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքների օկուպացիան:

Դիտումների քանակը: 4528
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին