Եկատերինբուրգում Ավետ Տերտերյանի անվան պուրակը կդառնա երաժշտական

8120263

Եկատերինբուրգի վարչակազմը ներկայացրեց Ավետ Տերտերյանի անվան պուրակի նորացված նախագիծը: Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ETV-ին տեղեկացվել է, որ Rock ճարտարապետական ստուդիայի նախագիծը կսկսվի կյանքի կոչել այս տարի, և նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2021 թվականին:После реконструкции в сквере будет изобилие спортивных и детских площадок

Աշխատանքների ավարտից հետո հանգստավայրը կդառնա երաժշտական. այնտեղ կհայտնվեն հարվածային գործիքներ և ձայնային խողովակներ, ինչպես նաև ամֆիթատրոն: Պուրակի մուտքի մոտ տեղադրվելու է   Ավետ Տերտերյանի խորաքանդակ հուշաքարը: Նաև տարածքում կլինեն սպորտային և խաղահրապարակներ, հեծանվային արահետներ: Նախատեսվում է տնկել տասնյակ անտառային բույսեր և ծաղիկներ՝  միաժամանակ պահպանելով այգում գոյություն ունեցող կանաչապատումը:

Ըստ բարելավման հանձնաժողովի ղեկավար Թամարա Բլագոդատկովայի՝ նախագիծը պարզվեց, որ թանկ է: Չնայած դրան հայեցակարգը հաստատվել է պաշտոնյաների կողմից, և դա հիմք կլինի նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2019 թ-ի հոկտեմբերին Ավետ Տերտերյանի անվան պուրակին տրվեց հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ:

Դիտումների քանակը: 4353
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին