Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զինծառայողների մահվան դեպքերի աճին ՀՀ-ում և ԱՀ-ում

Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի աճը մեծապես պայմանավորված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ:

Այդ մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նիստում  Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Արցախում երկու հայ զինծառայողների մահվան լուրը:

«Ցանկացած նման դեպք լուրջ խնդիր է բոլորիս համար: Մենք պետք է հասկանանք այս խնդրի ծագումը, և դրա համար պետք է հետևենք, թե ինչպես են մեր երեխաները շփվում բակերում և փողոցում », — ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հայ հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներշնչված հանցավոր ենթամշակույթը խոչընդոտում է զինված անձնակազմի միջև քաղաքակիրթ շփմանը, ինչը հանգեցնում է  ոչ կանոնադրական շփմանը, երբեմն տխուր ավարտով:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նա քննարկումներ է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի և հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Դիտումների քանակը: 4360
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին