Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

961878

Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի օգտին:

Այդ մասին հաղորդում է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը:

Օրենսդիր մարմնի նիստում Թուրքիայի կառավարության կողմից 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը ներկայացվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կողմից:

Նշենք, որ Սիրիայի Հայ Դատի ներկայացուցիչները և Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորները բազմիցս ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծը:

Դիտումների քանակը: 4294
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին