ԵԽ-ն հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը

ԵԽ

Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում հաստատել է Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը։ Տեղեկությունը հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Զեկույցին կողմ է քվեարկել 480 պատգամավոր, դեմ` 64-ը և ձեռնպահ` 150 պատգամավոր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը` նոր բանաձև-զեկույցով կոչ է անում զերծ մնալ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից: Զեկույցում անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։ Մասնավորապես ԵԽ–ն դատապարտում է, որ Թուրքիան որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալներ տեղափոխեց ԼՂ։

Բացի այդ, ԵԽ–ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները` ընդունելով խտրականությունն արգելող օրենսդրություն:

Բանաձևում անդրադարձ կա նաև «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժմանը. կոչ է արվում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին ուսումնասիրել կազմակերպությունը։

Դիտումների քանակը: 4323
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին