Հունաստանը հորդորում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Screenshot_20210520-105604_Gallery

Հունաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակին՝ այն անվանելով մտահոգիչ: Հունաստանը հայտարարել է, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

Դիտումների քանակը: 4120
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին