ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել

ԵԽԽՎ

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Հաղորդագրությունում նշվալ է. 《ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին》։

Հիշեցնենք, որ գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 21 պատգամավոր, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հինգ անդամ։ Ռուսաստանի պատվիրակության պատգամավորներից 7–ը ձեռնպահ են քվեարկել։ Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է օրակարգում։

Այնուհետև, ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել էին մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

Գրանցվածների մեջ էին Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։

Դիտումների քանակը: 4392
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին