ԵԽԽՎ-ն կքննարկի հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։ Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։ Հիմնական քաղաքական ուժերի միջև կա կոնսեսուս, որ Ադրբեջանը չհանձնելով հայ ռազմագերիներին, դրանով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել եւ մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն», — նշել է պատգամավորը հավելելով, որ ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար և կարծիք է հայտնել, որ այս անգամ դա նրանց մոտ չի ստացվելու։

Դիտումների քանակը: 4278
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին