ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետ

FB_IMG_1644589684914

Այսօր կայացել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են Հայաստանում ԵՄ դեսպանությունից։

Քննարկվել է մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում ձևավորված իրավիճակները։

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին:

Դիտումների քանակը: 3970
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին