Արայիկ Հարությունյանի թիմակիցները հարձակվել են politik.am-ի վրա

received_3163280443994076

Politik.am կայքի խմբագիրը կրկին թիրախավորվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով (իմ վստահությամբ) մեր խմբագրություն են ներխուժել հինգ հոգուց ավել մարդ և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Համաձայն աղբյուրի անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն և չհայտնաբերելով Մուրազիին այնտեղ հեռացել են խմբագրությունից։ Իսկ որոշ ժամանակ անց  Գեղամ անունով ոմն քաղաքացի զանգահարել է Մուրազիին և ագրեսիվ տոնով հանդիպում պահանջել։ Բորիս Մուրազին նախ իր ֆեյսբուքյան  էջից է դիմել ՀՀ ոստիկանությանը, այնուհետև նա Ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է ներկայացրել։

Բորիս Մուրազին վերջերս հաճախ էր ահազանգում սպառնալիքների մասին։ Կապված է դա ևս Արայիկ Հարություննանի հետ, թե ոչ դեռ անհրաժեշտ է պարզել:

Հիշեցնենք, որ arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը և իր բնակարանը ևս հարձակման է ենթարկվել Արայիկ Հարությունյանի թիմակից հանդիսացող պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։

Այդ դեպքերը մեզ ստիպում են եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցները որդեգրել են նոր աշխատաոճ։

Դիտումների քանակը: 4572
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին