ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ-ի նախազգուշացումներին. Կլաար

Screenshot_20230726-125441_Twitter

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է ազատ գործի: Այդ մասին վերջինս հաղորդագրություն է տարածել իր թվիթերյան միկրոբլոգից՝ կիսվելով ԿԽՄԿ-ի հայտարարությամբ։

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ բարդ պայմաններում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին», — գրել է Կլաարը։

ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ-ի նախազգուշացումներին. Կլաար

Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հուլիսի 25-ին հայտարարել է, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ինչպես Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք], այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամով [Ակնա]: ԿԽՄԿՆ փաստել է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին