ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է հայ-ադրբեջանական հակամարտությունը

5d0367f1370f2c8e118b4590

ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն ինչ անում է խաղաղության համար։ Այդ մասին Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում հայտարարել է ՌԴ-ի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դևվինը։

«Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ… Հուսով եմ, և ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, այլ ոչ թե ինչ-ինչ այլ պատճառներով», — ասել է նա:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դևինը նշել է, որ ԵՄ-ն անում է այն, ինչ կարող է և դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ։

«Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա էի Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը», — ասել է նա:

Դևինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը:

Դիտումների քանակը: 4155
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին