Երաշուն-Վարդաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ մահվան ելքով

belnaviny_by_novosti_belarusi_2016_02_13_09_39_34-770x510

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ճնաժամային արձագանքման ազգային կենտրոն կեսգիշերին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երաշուն-Վարդաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած վթար։

Հրշեջ-փրկարարական ջոկատ է մեկնել դեպքի վայր:

Պարզվել է, որ բախվել են BMW և VAZ-2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ-2107-ի վարորդը` 26-ամյա Իսլամ Շ.-ն և ուղևոր` 60-ամյա Ազնիվ Վ.-ն տեղում մահացել են:

Փրկարարները շտապօգնության մեքենայի մոտ են բերել մյուս մեքենայի վարորդ` 43-ամյա Հայկ Հ.-ին, որին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն: Այնտեղ նա ստացել է բժշկական օգնություն և դուրս է գրվել:

Դիտումների քանակը: 4370
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին