Էրդողանը դատապարտէլ է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար

Գարո Փայլան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել: Նա հույս է հայտնել, որ «խորհրդարանի իրավական և բարոյական նորմերը ոտնահարած անձի նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն»:

107-րդ տարելիցին ընդառաջ Փայլանի կողմից մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը:

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին