Հայաստանի Սյունիքի մարզում չորս պայմանագրային զինծառայող մնացել են ձնահյուսի տակ: Ըստ ՀՀ ՊՆ-ի, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, ժամը 16.50-ին, N-զորամասի պաշտպանական տեղամասում:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նրանցից երեքի մարմինները`1991 թ.-ի ծնված շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի, 1994 թ.ծ․ կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի, 1995 թ. կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շախբազյանի։
1998 թ.-ին ծնված շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին դուրս են բերել ձնահյուսից: Նա ստացել է փոքր մարմնական վնասվածքներ, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։
Թողնել պատասխան