Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»,- գրված էր հաղորդագրությունում։
Թողնել պատասխան