Երևանում հերթապահություն կատարելու ընթացքում ոստիկան է սպանվել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի գիշերը, ժամը 04: 00-ի սահմաններում, Ազատության փողոցում: Գիշերային ժամին շրջագայող երկու ոստիկաններ նկատեցին կասկածելի երկու անձանց և որոշեցին հետևել նրանց: Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել ենթադրյալ ներխուժողներին, սակայն ձերբակալման ընթացքում կրակ է արձակվել, որի արդյունքում ոստիկաններից մեկը մահացել է: Մյուս ոստիկանը դաժան ծեծի է ենթարկվել:
Վիրավոր և մահացած ոստիկանության ծառայողները տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:
armeniasputnik.am
Թողնել պատասխան