ՃՏՊ՝ Գորիս -Ստեփանակերտ ավտոճանապարհին

72301971_915917302108148_8110440371445563392_n

Հոկտեմբերի 15-ին ժամը 17:40-ի սահմաններում Բերձոր քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ս. Օ.-ն վարելով «Միցուբիշի-ԻՕ» 51 մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրինНа изображении может находиться: дерево, небо, автомобиль, на улице и природа

վազանց կատարելու ժամանակ աջ կողային մասով հարվածել է ճանապարհի աջ երթևեկելի մասով ընթացող Բերձոր քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Գ. Հ.-ի կողմից վարվող «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղին պատկանող «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում ավտոմեքենաները կորցնելով կառավարումը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից դեպի աջ։

Վթարի պատճառով Ս. Օ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձորի շրջանային բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։

Դիտումների քանակը: 4575
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին