«Եթե ազգից ինչ-որ մեկը դավաճան է, պետք չէ վերագրել ողջ ազգին»

Գագիկ Մարտիրոսի Գինոսյան

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը՝ հայ ազգային պարի պարուսույց, «հայ ազգային պարը իր մեջ կրողը», զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Նա գրի է առել մոտ 600 ազգային պար, որոնցից բեմադրել է թվով 36-ը։ Դրանք են՝

1. Թագվորի գյովընդ

2. ⁠Մանդր վերվերի

3. ⁠Կարնո քոչարի

4. ⁠Սղերդի քոչարի

5. ⁠Աղքըտի քոչարի

6. ⁠Մշո քոչարի

7. ⁠Մածուն

8. ⁠Շավալի

9. ⁠Խոշ բիլազիկ

10. ⁠Մինինդուր

11. ⁠Բուլուլ

12. ⁠Պուդուդի

13. ⁠Ջամբար ամի

14. ⁠Երեք ոտք

15. ⁠Համշենի թռթռուկ

16. ⁠Չալմը դանգը

17. ⁠Թամզարա, Կարնո տարբերակը

18. ⁠Թամզարա, Արաբկիրի Նարեի ուսերով տարբերակը

19. ⁠Պոզարե

20. ⁠Շարանի

21. ⁠Էջմիածին

22. ⁠Աստվածածնա պար

23. ⁠Էրզրումի շորոր

24. ⁠Ֆնջան

25. ⁠Կոմիտասի շորոր

26. ⁠Ետ ու առաջ

27. ⁠Թարս պար

28. ⁠Գորանիի մի տարբերակը

29. ⁠Ձկնորսների պար

30. ⁠Ճոճք

31. ⁠Դափկի

32. ⁠Լորկեի Մուսալեռան տարբերակը

33. ⁠Սրաբար

34. ⁠Լաչինի մի տարբերակը

35. ⁠Ակար-Մակար

36. ⁠Լազ պար

Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխա քաղաքում, Վրաստանի ԽՍՀՄ ։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի N3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։ Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում՝ ծառայությունն անցկացնելով Զաբայկալյան շրջանի Չիտա քաղաքում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ։

Մասնակցել է 2020 թվականի մարտական գործողություններին Արցախում՝ ՈՄԱ ստորաբաժանման կազմում։

Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։ 2001-2008 թվականներին աշխատել է Պեյո Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

Գագիկ Գինոսյանը մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին, 57 տարեկան հասակում։ Նա այն մարդն էր, ով վստահ էր, որ հայրենասիրության հասնելու լավագույն տարբերակներից մեկը՝ դա հայ ազգային պարի բացահայտումը, պահպանումը և վերարտադրումն է։ Նա գտնում էր, որ կարևորը ոչ թե հանունն է, այլ հանունների հանունը։ Հայ ազգային պարը հանուն մշակույթի, մշակույթը հանուն պետության, պետությունը հանուն գաղափարի, գաղափարը հանուն հայրենիքի։

Այն հրամանատարներին, ովքեր ասում էին, որ հնարավոր չէ հայը հաղթի, Գագիկը Գինոսյանը ասում էր՝ «եթե դու չես կարող հաղթել, դա չի նշանակում, որ հայը չի կարող հաղթել»։ Նա ի պատասխան ասում էր, որ «ես ճանաչում եմ այլ հրամանատարի։ Դա Գարեգին Նժդեհն էր, ով փոքրաթիվ խմբերով ոչնչացնում էր մեծաթիվ խմբերի»։ Ոչ թե հույսը պետք է դրվի օտարի բազկի վրա, այլ դրվի սեփական կրծքավանդակից ներքև՝ ոգու վրա։ Նժդեհը ասում էր՝ «այն, ինչ իմ ազգի մեջ լավագույնն է, դա է հայը»։

Հայը գերադասում է օտարների հայրենիքներում դառնալ զոհ, բայց իր հայրենիքում անգամ չապրի։ Ինչքան որ կարևոր է քրիստոնյայի համար տերունական աղոթքը, այնքան էլ հայի համար պետք է կարևոր լինի հայ ազգային պարը։ Պետք է գա ժամանակ, երբ որդիների ճշմարտությունը կհաղթի պապերի ստին։ Եթե մենք հոգնում ենք անել այն, ինչ մեր սերունդը պետք է անի, ապա հաջորդ սերունդները կտանջվեն մեր չարածի համար։ Մենք չպարտվեցինք պատերազմում, բայց չհաղթեցինք ապագայում։ Մենք պարտվեցինք պատերազմից հետո, քանի որ հաղթանակ կերտողներին այնպես արեցինք, որ չվերադառնան իրենց հայրենիք, այլ նրանց բերեն։ Առանց հանճարների հնարավոր է պատերազմ հաղթել, առանց հերոսների՝ ոչ։ Հերոսների մահը պետք չէ սգալ, հերոսների մահով պետք է դաստիարակվել։ Պետք է այնպիսի երիտասարդ դաստիարակել, ով ոչ թե վրեժ կլուծի միայն թշնամուց, այլ նաև ներքին տականքից։ Իսկ ով սգում է հերոսի մահը, երազելի հայրենիք չի ունենում։ Պարը ոչ միայն արվեստ է, այլ գիտություն։ Պարը ոչ միայն մարմին է, այլ ոգի։ Իսկ եթե պարը չունի երաժշտություն, ուրեմն պարը չունի ոգի։

Գագիկ Գինոսյանը 10 մլն-ից մեկն էր, սակայն Նժդեհը ասում էր, որ վճռական մեկն է հաղթողը։ Մահ կա, որ կյանքից թանկ արժե։

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 3748
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին