Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս: Հանդիպումը նվիրված էր Արթուր Թովմասյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքներին և ԱԺ նախագահի Մոլդովայի Հանրապետություն այցին:
Ասուլիսի ժամանակ Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը հնչեցրեց բազմաթիվ անգամ բարձրացված, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամների և նրանց մտերիմներին աշխատանքում տեղավորման վերաբերյալ, պրակտիկայում օրենքով սահմանված նորմերի դատարաններում չկիրառման հետ կապված, ինչպես նաև ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորների պատասխանատվությունից խուսափելու եղանակների մասին հարցերը:
Թողնել պատասխան