Եվս երեք հիվանդ տեղափոխվել են Հայաստան. ԱՀ ԱՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներ Արցախից այսօր տեղափոխվել են հայաստանյան տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարսրությունից։

Նշվում է, որ Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով Հանրապետական բժշկական կենտրոնից 3 հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Եվ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 3 հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Դիտումների քանակը: 4079
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին