Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է լրագրող Հակոբ Ասատրյանը։
«Սրտանց շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում արցախյան առաջին ազատամարտից մի քանի տարի անց։ Ֆիլմում ընդգծվում է, թե ինչպես է երկար տարիներ ձգվող պատերազմն ազդում մարդակային ճակատագրերի վրա՝ պատճառելով տառապանք:
«Եվա» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորն իրանահայ Անահիտ Աբադն է, պրոդյուսերները Բեյրուզա Պակնահադան, Թաղի Ալիղոլիզադեն, օպերատորը՝ Հասան Քյարաիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին։
Թողնել պատասխան