Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը

Հիշում եմ և պահանջում

Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը։ Այդ մասին ահազանգում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն «Ֆեյսբուքն» արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Թանգարան–ինստիտուտն օգտատերերին առաջարկում է լուսանկարը «Photoshop» ծրագրի միջոցով ավելացնել իրենց պաշտոնական էջում տեղադրված համապատասխան նկարներում և այդպես տարածել դրանք։

Դիտումների քանակը: 4037
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին