Արցախում մոլորված 5 պատանիները հայտնաբերվել են

ԱԻՊԾ

Անտառում մոլորված 5 պատանիներին ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայողները տեղափոխել են Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 22-ին՝ ժամը 11:38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօդյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշում է, որ անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11:40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:

Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հորդորում են արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ զանգահարել 911։

Դիտումների քանակը: 3817
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին