Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի Լաչինի միջանցքով վերականգնել Լեռնային Ղարաբաղ մատակարարումները՝ և հարգել տեղի բնակիչների իրավունքները։ Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ն մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքաշրջանառության անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով»,- հիշեցնում է իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Թողնել պատասխան