Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն Հայաստանում է

Յաել Բրաուն-Պիվե

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Վերջինիս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

«Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ:
Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը»,- հայտնում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 3744
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին