Պատժամիջոցների կիրառումը տեղին չէ. Յաել Բրաուն-Պիվենը

Յաել Բրաուն-Պիվե

Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հարցի խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։

«Կարծում ենք` այսօր այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ճանապարհն ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»,- նշել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ հանդիսանա։

«Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար։ ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ֆրանսիայի ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Հայաստան ուղարկված ԵՄ դիտորդական խումբին ու հույս հայտնեց, որ շուտով ևս մեկ առաքելություն կգործուղվի Հայաստան։

Դիտումների քանակը: 3816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին