Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

l-pk3UPwvI2L

Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՔԿ-ի խոսնակ Ռիմմա Եգանյանը:

«Արման Սահակյանին, մի քանի անձանց հետ միասին, որպես մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել քրեական գործով, որը կապված է Երևանի դպրոցներից մեկի կողքին գտնվող հողամասի օտարման հետ: Նախաքննությունը շարունակվում է», — ասաց Եգանյանը:

Քննչական կոմիտեն չի բացահայտել քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ՝ ելնելով նախաքննության շահերից:

Հիշեցնենք, որ 2011-2018 թվականներին Արման Սահակյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական ​​գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Դիտումների քանակը: 4789
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին