Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Թողնել պատասխան