Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորները հանդիպել են Արթուր Թովմասյանի հետ

FB_IMG_1603052617357

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջից հայտնում է, որ.

«Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորներին։
Գերմանացի գործընկերներիս ներկայացնելով սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական միավորման կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշել եմ, որ լինելով Արցախում, նրանք հնարավորություն ունեն ականատեսը դառնալու խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժան գործողություններին, հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր կիրառելուն, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային կոթողների ու եկեղեցիների թիրախավորմանը՝ այդ մասին սեփական դիրքորոշում ունենալու և այն աշխարհին ներկայացնելու համար։
Ուրախությամբ և երախտագիտությամբ եմ նշում, որ գերմանացի պատգամավորներն արդեն իսկ եզրահանգում են արել՝ հրապարակավ այդ մասին հայտնելով»։

Դիտումների քանակը: 4211
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին