“Գևորգյանների ընտանիքն ունի աջակցության կարիք թե ֆինանսապես, թե հոգեպես”- Խաչատուր Հայրիյան

Խաչատուր Հայրիյան և Գեղամ Գևորգյան

Երեկ երեկոյան՝ 2019 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրված Շուշիի քաղաքապետի թեկնածու Խաչատուր Հայրիյանը ուղիղ եթերի միջոցով դիմել է հայրենակիցներին, որպեսզի

օգնեն և իրենց աջակցությունը ցուցաբերեն օրեր առաջ տեղի ունեցած ավտովթարից տուժված Արմեն Գևորգյանի զարմիկ Գեղամ Գևորգյանին:

“Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այսօր առաջին անգամ եմ ուղիղ եթեր մտնում, պլանավորել էի ուղիղ եթերների միջոցով բարձրաձայնել մեր հասարակությանը հուզող խնդիրների մասին և լուծման տարբերակներ առաջարկել: Բայց այսօր պլանավորածից շուտ եմ ուղիղ եթեր մտնում, քանի որ տեղի է ունեցել դժբախտ պատահար և ես չէի կարող անտարբեր մնալ: Այս եթերի ընթացքում ես կներկայացնեմ ինչ է տեղի ունեցել և բոլոր սրտացավ մարդկանց կներկայացնեմ իմ առաջարկած տարբերակը, թե ինչպես աջակցություն ցուցաբերել պատահարի հետևանքով տուժածներին: Մեր բոլորիս կողմից հարգված և սիրված Արմեն Գևորգյանի զարմիկներ Գեղամ և Գոռ Գևորգյանները գտնվելով Երևան քաղաքում՝ ավտովթարի են ենթարկվել և, ցավոք, Գոռ Գևորգյանը ստացված ծանր մարմնական վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս, իսկ Գեղամ Գևորգյանը գտնվում է հիվանդանոցում, վիճակը ծանր է, իմ ունեցած տեղեկություններով, նրա կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություններ: Նշեմ, որ ավտովթարի ենթարկված մեքենան, որում եղել են Գեղամ և Գոռ Գևորգյանները պատկանել է նրանց ընկերոջը, և նրանք այդ մեքենայում եղել են որպես ուղևոր: Եվ այժմ Գևորգյանների ընտանիքը կրելով մի որդու կորստի ծանր վիշտը, պայքարում է մյուս որդու կյանքի համար: Ներկա պահին Գևորգյանների ընտանիքը ունի աջակցության կարիք թե ֆինանսապես, թե հոգեպես:

Մինչ վերջերս հանդիպելով նման հայտարարությունների համացանցում՝ ես նույն ձև սրտացավ էի, բայց մտածում էի, որ չունեմ բավական հնարավորություն աջակցություն ցուցաբերելու, քանի որ բոլոր սրտացավ մարդիկ ցանկանում են էական աջակցություն ցուցաբերել, բայց չունեն այդ հնարավորությունը: Վերջերս ես մասնակից ու ականատես եղա նմանօրինակ մի բարեգործական ծրագրի, որտեղ մարդիկ չնչին գումարներ նվիրաբերելով կարողացան էապես աջակցություն ցուցաբերել, քանի որ սրտացավ մարդկանց քանակը շատ էր և զգալի գումար հավաքվեց:

Այժմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սրտացավ են և ցանկանում են օգնել Գևորգյաններին, բայց համարում են, որ չունեն հնարավորություն, ես կոչ եմ անում՝ թեկուզ և չնչին գումարով աջակցեն ֆինանսապես և դրա հետ միասին աջակցեն հոգեպես, փոխանցման նպատակում իրենց զորակցությունը հայտնեն Գևորգյանների ընտանիքին և անձամբ Գեղամին: Իմ առաջարկած տարբերակով բոլոր սրտացավ մարդիկ վերցնում են գումար իմ օրինակով ասեմ՝ օրինակ , 1000 դրամ կամ 1100 դրամ միջնորդավճարի հետ մոտենում մոտակա բանկ փոխանցում գումարը հաշվեհամարին, որը նշված է ուղիղ եթերի մեկնաբանությունում և փոխանցման նպատակում նշում ձեր սրտի խոսքը, մեկ կամ երկու նախադասությամբ: Ես իմ սրտիս խոսքը ուղղել եմ Գեղամին և ես մտածում եմ հետվիրահատական ապաքինման ընթացքում, երբ հարազատները բանկային հաշվեհամարի քաղվածքը հանեն և այդ մաղթանքները, զորակցությունները կարդան Գեղամին, նա կզգա մեր աջակցությունը և կցանկանա օր առաջ ապաքինվել և ոտքի կանգնել: Այս տարբերակով՝ բոլոր սրտացավ մարդիկ կունենան հնարավորություն և ֆինանսապես, և հոգեպես աջակցել Գեղամին, և այս իրավիճակում չզգան իրենց անզոր, որովհետև մենք բոլորս միասին կարող ենք չնչին գումարով մեծ գործեր կատարել ընդհուպ մինչև մարդու կյանք փրկել: Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, հաջողություն բոլորիդ:”

Աջակցենք Գեղամ Գևորգյանին
AMD 19300894739500
RUB 19300904677558
EUR 19300966439504
USD 19300983586201

Դիտումների քանակը: 7358
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Amelie Arstamian