Ղարաբաղում հումանիտար, վերականգնողական ու պատմամշակութային հուշարձանների պահպանման կարիք կա

putin davos 2021

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերին հաջողվել է հասնել եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությանը, որը, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է։

«Մենք ձգտել ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենագլխավորն է, հասնել կրակի լիակատար դադարեցմանն և սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության ու իհարկե՝ հակամարտության կարգավորմանը մասնակից երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը»,-ասել է Պուտինը։

Դիտումների քանակը: 4482
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին