Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ քաղաքական, մշակութային և անվտանգության ոլորտներում

ԻԻՀ-ՀՀ ԱԳՆ

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, որի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար շեշտել է, որ Իրանը և Հայաստանը որպես հին քաղաքակրթություն ունեցող երկրներ միշտ լավ բարեկամական ու բարիադրացակամ  հարաբերություններ են ունեցել միմիանց հետ։

«Մեր երկու երկրները, որպես հին քաղաքակրթություն ունեցող երկրներ պատմության ընթացքում բազում վայրիվերներ են ունեցել, բայց միշտ այդ վայրիվերները կարողացել են հաղթանակած դուրս գալ։

Մեր պատմությունն ավելին է քան ժամերը, օրերը, տարիները և դարերը։ Եվ այս պատմության ընթացքում մենք մնացել ենք և կանք ու միշտ եղել ենք բարեկամներ։ Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության ու համագործակցության սահմաններ։ Վստահ ենք, որ այդպես էլ կշարունակվի», — նշել է Զարիֆը։

Նա նշել է նաև, որ  Հայաստանը իր անկախությունը հռչակելուց հետո միշտ եղել է Իրանի լավ բարեկամը և կարևոր հարևանը։

«Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները պաշտպանված լինեն։ Եվ մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակորեն արտահայտվել ենք», — հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը։

Զարեհը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերություններն առավել զարգացնել ինչպես քաղաքական, մշակութային, տնտեսական այնպես էլ անվտանգության ոլորտներում։ Հատուկ ուշադրության է արժանացել տարածաշրջանում ահաբեկիչների և վարձկանների ներկայությանը ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել ինչպես երկկողմ ֆորմատներում, այնպես էլ բազմակող՝ Կովկասի տարածաշրջանի երկրների ընդգրկմամբ։

Դիտումների քանակը: 4173
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին