Ռուս-թուրքական կենտրոնը վերահսկողություն կիրականացնի բոլոր ռազմական գործողությունների նկատմամբ

МС

Ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում աշխատելու համար պատրաստվում են մեկնել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը։

Մինչև մեկնելը զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը համարժեքության հիմունքներով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Ադրբեջանի տարածքում կտեղակայվի 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:

Դիտումների քանակը: 4319
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին