Ղարիբաշվիլին Վրաստանի հիմնական ուղղություններից մեկը համարում է հարևան 3 երկրների հետ հարաբերությունները

25673_b

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Արտգործնախարարության 10-ամյա զարգացման ծրագրի ներկայացմանը ասել է, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հարևանության արդյունավետ քաղաքականությունը և նշել, որ Վրաստանն արտասովոր հարաբերություններ ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

Նա ասել է, որ հայ զինվորականների խումբը ազատ էր արձակվել միջնորդական հաջողված ջանքերի շնորհիվ, իսկ Ադրբեջանին փոխանցվել էր ականապատված տարածքների կարևոր քարտեզները։

«Մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի, որ Վրաստանը իսկապես դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը և հետագա զարգացման ամուր հիմքը։ Այն հարթակը, որը մենք կարող ենք առաջարկել մեր բարեկամ ու հարևան երկրներին, պետք է զարգացնել, և մենք պետք է ավելի ակտիվ լինենք այդ գործում»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Դիտումների քանակը: 4099
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին