Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը

Գլենդել

ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին նույնն անել։ Այս մասին հայտնում է ANCA Glendale-ը։

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
«Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը․․․»,- ասված է բանաձևում:

Դիտումների քանակը: 4225
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին