«Գնացեք, էլ չգաք». Ադրբեջանցիները խրամորթցիներին

20220216_232124

Ադրբեջանցիներն այսօր մտել են Խրամորթ գյուղի խաղողի այգիներ ու այդտեղ խաղողի վազեր նետող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից` սաստելով չվերադառնալ: Այդ մասին տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցի ժամանակ Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողները զենքով են մոտեցել խրամորթցիներին և արգելել են այգիները մշակել, և, հատկանշական է, որ այդ ամենին ականատես են եղել ռուս խաղաղապահները:

Արցախի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն։ Խաղաղապահների ուղեկցությամբ ոստիկանության ծառայողները բանակցություններ են տանում, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները նորից վերսկսեն:

Խաղողի այգիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում են և հանդիսանում են մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ անասնապահությամբ զբաղվելու համար արտովայր արդեն չունեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին էլ տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ են արձակվել, վնասել գյուղտեխնիկա: Պաշտոնական Բաքուն այս միջադեպը բոլորովին այլ լույսի ներքո է ներկայացնում, թե հայերը՝ գյուղաշխատանքների քողի ներքո, փորձել են խրամատներ փորել:

Դեպքի ականատես, Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանը նշում է, որ ադրբեջանական հենակետից սկսել են կրակել այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահների մեքենան կարճ ժամանակով անհետացել էր նրանց տեսադաշտից, այնինչ խաղաղապահները այգեգործների մոտ էին, ուղղակի ադրբեջանական դիրքից տեսանելի չէին։

Հատկանշական է, որ խաղաղապահ առօրյան ներկայացնող լրահոսում այսօր գրված է. «Զորախմբի զինծառայողները դիտարկում են Ասկերանի շրջանում շփման գծի երկայնքով տիրող կացությունը, վերահսկում են անվտանգային իրավիճակը, կանգ են առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ»:

Դիտումների քանակը: 4227
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին