«Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանները գողացել են։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։
“Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն”,- գրել է նախարարը:
Թողնել պատասխան