Գրիգորյանը Լիտվայում կարևորել է ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները:

Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։

Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում [Բերձոր] տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք [Բերձորի միջանցք] ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։

Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբեռանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։

Դիտումների քանակը: 3801
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին