Գրիգորյանը Սալիվանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի խնդիրը

ԱԽ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցի շուրջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին և բարձր են գնահատել կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

Դիտումների քանակը: 3999
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին