Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս կներկայացնի ԱՄՆ-ն․ ՖԻԴԵ-ն հաստատել է

Vladimir-Akopian

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։

Հակոբյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 7-ին Բաքվում: 1986-ին դարձել է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն:

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2638) ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։

ԱՄՆ-ի 100 լավագույն շախմատիստների թվում են նաև գրոսմայստերներ Սամվել Սևյանը (5-րդ տեղ, 2660), Վարուժան Հակոբյանը (16-րդ տեղ, 2614) և Մելիքսեթ Խաչիյանը (53-րդ տեղ, 2481)։

Հիշեցնենք՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս հայտնել է, որ մոտ ժամանակներս նույնպես կտեղափոխվի ԱՄՆ։

Դիտումների քանակը: 4025
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին