Գյուղնախարարությունը հորդորել է անմասն չմնալ հայրենակիցներին հացով ապահովելու գործընթացից

Ցորեն

Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը` ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների, հայտնել է, որ եթե առկա է ցորենի պահեստավորված բերք, ապա ԱՀ կառավարությունը պատրաստ է այն գնել շուկայական գնով՝ անկախ քանակից:

«Կոչ ենք անում բոլորիդ անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել Ձեր կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ մեր հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:

Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները»,- նշում է աղբյուրը` հորդորելով համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:

«Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևացնելու մեջ ունենալով ձեր ներդրումը»,- հավելում են գյուղնախարարությունից:

Դիտումների քանակը: 3912
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին