Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում

60846490_2278368055532123_8843706544320151552_n

Մայիսի 23-ին համացանցային օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և գրառում կատարել՝ հայտնելով այն մասին, որ Գյումրի քաղաքի շուկայում Պաշտպանության նախարարության պատվերով արտադրված օճառ են վաճառում:Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառումԻնչպես հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝ 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վածառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Դիտումների քանակը: 3716
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին