ՀՀ-ը ներկայացնող մարմնամարզիկները նվաճել են 8 մեդալ

artur-davtyany-ev-gagik-xachik-n151683-1

Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-ից 26-ը անցկացվում է  «Ալեքսանդր Դիտյատինի գավաթը»:

Սանկտ Պետերբուրգում սպորտային մարմնամարզության “Ալեքսանդր Դիատաթինի գավաթ”-ի միջազգային մրցաշարում հայ մարզիկները Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը նվաճեցին ոսկե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Արթուր Դավթյանը ճանաչվել է լավագույնը տղամարդկանց բազմամարտում և գրավել է առաջին տեղը մեծահասակների շրջանակում, իսկ Գագիկ Խաչիկյանը`4-րդ տեղը պատանիների:

Թիմային մրցումներում Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել են 1-ին տեղը։

Եզրափակիչներում Արթուր Դավթյանը հենացատկում ու նժույգաթափերում նույնպես նվաճեց ոսկե մեդալներ, իսկ ազատ վարժություններում և օղակների վրա՝ արծաթե մեդալներ։ Գագիկ Խաչիկյանը նժույգաթափերում նվաճեց ոսկե մեդալ, իսկ պտտաձողերի վրա՝ բրոնզե մեդալ։

Այսպիսով՝ ՀՀ-ը ներկայացնող մարմնամարզիկները նվաճել են 8 մեդալ՝ 5 ոսկե մեդալ, 2 արցաթե և 1 բրոնզե։

Դիտումների քանակը: 4322
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին