ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ականներ փոխադրելուն»:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի անձանց` մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:
Թողնել պատասխան