Հաագան պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանն ընդունել է միջանկյալ որոշում, համաձայն որի Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։

«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ–ի և ՀՀ–ի միջև Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքների է հանգեցրել, և հետևանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաև նրանց, որոնք ԼՂ–ում հիվանդանոցներում են։ Տեղեկությունների համաձայն` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,–նշած է որոշման մեջ։

Դատարանի որոշման մեջ նշվեց, որ ՀՀ-ն հայցել է, որպեսզի դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի կազմակերպել ու աջակցել ենթադրյալ բողոքի ցույցերին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անխափան տեղաշարժը 2 ուղղություններով։ Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը Լաչինով [Բերձոր] տեղաշարժվելու առումով հիմնավորված չէ։

«ՀՀ-ն պահանջել է կիրառել միջոց` Ադրբեջանին կարգադրել ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների գործընթացի խաթարումից։ Դատարանը համարում է, որ ՀՀ–ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ–ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,– ասված է որոշման մեջ։

Միաժամանակ, դատարանը որոշեց, որ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշման ժամանակավոր միջոցներն ուժի մեջ են մնում։ Դատարանի որոշումները պարտադիր նշանակություն ունեն և առաջացնում են միջազգային պարտավորություն բոլոր այն կողմերի համար, որոնց վերաբերում է դա։

Հավելենք, որ որոշումն ընդունվեց դատավորների կոլեգիայի կողմից 13 կողմ, 2 դեմ ձայներով։

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին