Հակառակորդի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող

Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող:  Այդ մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Համաձայն հաղորդագրության նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղեկացվում էր, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից կա մեկ վիրավոր, հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:

Դիտումների քանակը: 4245
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին