Հափշտակվել է Լևոն Հայրապետյանի գույքը. Նախաքննությունը վերսկսվելու է

Առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել  Արցախի դատախազությունը՝ ի պատասխան սեպտեմբերի 10-ին «Iravunq.com» կայքում հրապարկվնած «Ինչպես են թալանում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները» վերտառությամբ հոդվածի։

Հոդվածում տեղեկություններ են ներկայացվել բարերար Լևոն Հայրապետյանի ժառանգական գույքը հափշտակելու, նրա ժառանգների իրավունքները խախտելու վերաբերյալ:

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասինղ»,- նշել են դատախազությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը` Զարուհի Հայրապետյանը, բաց նամակով դիմել է Արայիկ Հարությունյանին՝ իր հոր՝ Լևոն Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքները ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից, մասնավորապես, Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանի և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանի կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:

Դիտումների քանակը: 4293
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին