Հաղարծին վանքի մոտ երեխա է ընկել  ձորը

1280px-Dadivank_view

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 3-ին, ժամը 14: 21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին համայնքից դեպի նույնանուն վանք տանող ճանապարհին երեխա է ընկել  ձորը (մոտ 3 մ):

Արտահերթ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները օգնել են Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) դուրս գալ Հաղարծինի վանքի մոտ գտնվող կիրճից և հանձնել են նրան շտապօգնության աշխատակիցներին:

Տղան հոսպիտալացվել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Դիտումների քանակը: 4977
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին