Կայացել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսիի հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ, որի ընթացքում կարևորվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։
Դեսպան Նիկո Սխերմերսին նշեց, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։
Նախարարը դեսպանին ներկայացրեց հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորեց նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:
«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:
Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն հայտնեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ:
Թողնել պատասխան